«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն և «Թումո ստուդիաները»

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն և «Թումո ստուդիաները»
22.07.2017 | 09:58

Թումո կենտրոնի նոր նախաձեռնությունը՝ անալոգային արվեստների և արհեստների զարգացմամբ զբաղվող «Թումո ստուդիաները» համագործակցում է Արվեստ Հայաստան հիմնադրամի հետ՝ Standart ժամանակակից արվեստի տրիենալեի դասընթացների ծրագրի շրջանակներում։ Տրիենալեի ընթացքում կազմակերպվող ցուցադրությունների հետ մեկտեղ Երևանում, Գյումրիում և Կապանում կանցկացվեն դասընթացներ զանազան արվեստագետների կողմից։


Հանդիսանալով Standart-ի դասընթացների ծրագրի իրականացման կազմակերպիչներից մեկը՝ «Թումո ստուդիաները» Երևանի Պուշկինի 38 հասցեում գտնվող իր դիզայնի, արվեստի և արհեստի կենտրոնում կհյուրընկալի մի շարք վարպետության դասեր, օրինակ՝ ֆրանսիացի արվեստագետ Տիբո դը Ջալլուլիի դասընթացը «Մասշտաբավորման էֆեկտ. քննարկում քաղաքական ձևերի կառուցման հանդեպ մեր վերաբերմունքի մասին» թեմայով, հանրահայտ հայ քանդակագործ Միքայել Օհանջանյանի վարպետության դասը «Քանդակ և քաղաքային տարածություն» թեմայով, և այլն։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Դասընթացների ծրագիրը և գրանցվելու հայտադիմումները հասանելի են այստեղ։


«Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անց է կացվելու 2017թ.-ի հուլիսից մինչև դեկտեմբեր, իսկ այսուհետ տեղի է ունենալու երեք տարին մեկ անգամ:

Տրիենալեն անցկացնում է «Արվեստների հայկական խորհուրդը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև «Արվեստը` հանուն աշխարհիե, «Արվեստ Հայաստանե հիմնադրամի և այլ մասնավոր գործընկերների ու աջակիցների հետ:

Դիտվել է՝ 2956

Մեկնաբանություններ